Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղության | news.am

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղության | news.am

news.am Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով և ցանկացած երկրում, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է X սոցիալական ցանցում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ը առաջարկել է արդեն հաջորդ շաբաթ անցկացնել ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպում։

«Մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած վայրում և ցանկացած ձևաչափով՝ եռակողմ, երկկողմ, քառակողմ, «հինգ պլյուս» ձևաչափով. նշանակություն չունի։ Կարևորը, որ խաղաղություն լինի», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ակնկալում է ԱՄՆ ճնշման ուժեղացում Պուտինի, ոչ թե Կիևի նկատմամբ։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում նման մոտեցումն անարդար կլինի։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների առանձին եվրոպական ուղի ստեղծելու անհրաժեշտության մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն