azatutyun.am Ֆրանսիայում կենսապայմանների թանկացման դեմ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։ Արհմիությունների տվյալներով՝ ցուցարարների թիվը հասել է 800 հազարի։
Բողոքի ակցիաները, որոնք Ֆրանսիայում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, շաբաթ օրը մի շարք քաղաքներում վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի փոխանցմամբ՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ, վիրավորվել՝ 150 ոստիկան։
Փարիզում, Լիոնում և Ստրասբուրգում իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Մայրաքաղաքում բախումներն ուղեկցվել են խանութների թալանով, իսկ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, վնասել խանութներ և փորձել մտնել ոստիկանական բաժանմունք։
Լիմոժում ցուցարարները հրկիզել են շուրջ 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը, որի աշտարակը հրդեհի հետևանքով փլուզվել է։
Ցույցերի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է իշխանությունների կանխատեսումները։ Նախապես սպասվում էր շուրջ 40 հազար ցուցարար Փարիզում և ևս 150 հազար՝ երկրի մյուս շրջաններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում