Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով | news.am

Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով | news.am

news.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին կդիմի երկրի քաղաքացիներին, կեսօրին հայտնել է Ելիսեյան պալատը։

Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի զանգվածային բողոքի ակցիաներն ուղեկցած անկարգությունների հաջորդ օրը։

Ավելի վաղ Մակրոնը դատապարտել էր բռնությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել ջարդերի և պետական հիմնարկների ու ձեռնարկությունների վրա հարձակումների մասնակիցներին։

«Մեր Հանրապետությունում բռնությանը տեղ չկա։ Նրանք, ովքեր ավերել են և հարձակվել պրեֆեկտուրաների ու ձեռնարկությունների վրա, թալանել անգամ քաղաքապետարանների շենքերը, կենթարկվեն պատասխանատվության և կպատժվեն», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն