Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ | factor.am

Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը | factor.am

factor.am  Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17)։ Բացման արարողությանն իր ողջույնի ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով համաշխարհային բնապահպանական գագաթնաժողովի աշխատանքների սկիզբը։

Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ COP17-ի անցկացմամբ Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։ Նա մատնանշել է, որ կենսաբազմազանությունը մարդկության առողջության, պարենային ու ջրային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հիմքն է։

«Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունը անսպառ ռեսուրս է․․․ Բայց ջրհեղեղները, անտառային հրդեհները և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն․ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբաժանելի են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն