Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ | shantnews.am

Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

Դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։

«Ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։

Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն