Մակրոնը դիմել է ազգին․ Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով | news.am

Ջարդարարները պատասխան կտան իրենց գործողությունների համար, իշխանությունները կզբաղվեն գների աճով. Մակրոն | news.am

news.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը, հաղորդում է Le Monde-ը:

Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները՝ կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։

«Նրանք, ովքեր ավերել են, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է հատուցեն վնասը», — հայտարարել է Մակրոնը կիրակի երեկոյան։ Նա նաև զգուշացրել է, որ հանրապետության հիմքերը խարխլելու փորձերի մեղավորները պատասխան կտան իրենց գործողությունների համար։

Միևնույն ժամանակ նախագահը կոչ է արել չշփոթել խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցներին ջարդարարների հետ։ Ըստ նրա, իշխանությունները պետք է միաժամանակ հաշվի առնեն քաղաքացիների պահանջները և ապահովեն հասարակական կարգի պահպանումը։

Մակրոնը վառելիքի գների աճը կապել է Պարսից ծոցում հակամարտության հետևանքների հետ, որին Ֆրանսիան չի մասնակցել։ Նա հայտնել է, որ արդեն երկուշաբթի կշարունակի միջազգային բանակցությունները՝ ուղղված Ֆրանսիա վառելիքի և գազի մատակարարումների ապահովմանը, և կմեկնի Պարսից ծոցի երկրներ։

Շարունակությունը՝ սկբզնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն