Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն | news.am

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն | news.am

news.am Կենսամակարդակի արժեքից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ բողոքավորների թվում շատ են անչափահասները, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։

«Կիրակի օրը Միլանի ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ՝ քաղաքում բռնկված նոր անկարգությունների կապակցությամբ, նրանցից մոտ 80%-ը անչափահասներ են», – հայտնել է RAI News 24-ը։

Հեռուստաալիքը նշում է, որ բախումները սկսվել են շաբաթ օրը։ Կիրակի կեսօրին Միլանի Մայր տաճարի հրապարակի՝ Պիացցա դել Դուոմոյի շրջանում, ԶԼՄ-ների գնահատմամբ, արդեն հավաքվել էր մինչև 2 հազար մարդ, հիմնականում սև հագած, ոմանք՝ գլխարկներով, որոնք ջարդում էին խանութների և ռեստորանների ցուցափեղկերը, վնասում փողոցային նստարանները, նետում աթոռներ ու քարեր, հրդեհում աղբամանները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն