Ռուբիոն մեկնել է Ուզբեկստան՝ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ բանակցությունների համար | news.am

Ռուբիոն մեկնել է Ուզբեկստան՝ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ բանակցությունների համար | news.am

news.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի երեկոյան ժամանել է Սամարղանդ, որտեղ երկուշաբթի կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ C5+1 ձևաչափով բանակցությունները նվիրված կլինեն առևտրին, ներդրումներին, ռազմավարական նշանակության հանքանյութերին և անվտանգության հարցերին։ Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկվել են բիզնեսի ավելի քան 200 ներկայացուցիչներ, հաղորդում է Reuters-ը։

Հանդիպումը կմիավորի ԱՄՆ-ին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին և Թուրքմենստանին։ Բազմակողմ բանակցություններից բացի, Ռուբիոն նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել բոլոր հինգ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Վաշինգտոնից մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը Կենտրոնական Ասիայի հետ հարաբերություններն անվանել է ամերիկյան արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն։ Ըստ նրա, դիվանագիտական շփումները հաճախ կենտրոնացած են ընթացիկ միջազգային ճգնաժամերի վրա, մինչդեռ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ռազմավարական կապերի երկարաժամկետ զարգացմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն