ԱՄՆ-ՌԴ համաձայնության շրջանակում ռուսական դիզվառելիքի մի մասը կգնի Թուրքիան. նախարար | azatutyun.am

ԱՄՆ-ՌԴ համաձայնության շրջանակում ռուսական դիզվառելիքի մի մասը կգնի Թուրքիան. նախարար | azatutyun.am

azatutyun.am Թուրքիան կգնի Ռուսաստանի կողմից համաշխարհային շուկաներ մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա ընդգծել է, որ համաձայնությունը կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ երկրին այս հարցում մասամբ կախված է Ռուսաստանից։

«Վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դիզելային վառելիքի արտահանման վրա, երբ սկսեց բախվել այս խնդրին։ Այժմ նրանք համաձայնության են եկել դիզելային վառելիքի վերաբերյալ Թրամփի հետ <…> Մեր բանակցությունների արդյունքում մենք այս դիզելային վառելիքի մի մասը կտեղափոխենք Թուրքիա», – ասել է Բայրաքթարը՝ առանց նշելու ծավալները կամ մատակարարման ամսաթվերը։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակում Ռուսաստանն անհապաղ կմատակարարի ավելի քան 300,000 տոննա վառելիք, ևս 500,000 տոննա՝ նոյեմբերին, մեկ միլիոն տոննա՝ «անմիջապես դրանից հետո» և երեք միլիոն տոննա՝ «շուտով՝ հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն