news.am 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար, որից 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին
Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 13,346 միլիարդ դոլար։ Մեկ տարվա ընթացքում երկրից արտահանումն աճել է 28,3%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 20,4%-ով։