Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի | news.am

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի | news.am

news.am Ստամբուլում հերդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Այս մասին հայտնել է թուրքական մեգապոլիսի նահանգապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 19-ին Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Այվանսարայ նավամատույցի մոտ հայտնաբերվել է տեղի բնակչի դի: Եվս մեկ անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հոկտեմբերի 14-ին Ստամբուլին պատուհասած հորդառատ անձրևների պատճառով քաղաքի մի շարք թաղամասերում հեղեղումներ ու սողանքներ են տեղի ունեցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն