arm.sputniknews.ru ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվեց գնահատական տալ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից իրականացվող ենթադրյալ ծառահատումների վերաբերյալ ահազանգերին։ Լրագրողների հետ զրույցում նախարարը չպատասխանեց նաև հարցին, թե արդյոք COP17-ի շրջանակում պատրաստվում է այդ խնդիրը բարձրացնել միջազգային գործընկերների առջև։
Հարցին ՝ արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շիկահողի արգելոցում անտառահատումների վերաբերյալ տեղեկությունների վրա, Պապոյանը պատասխանեց զուտ ՀՀ ինքնիշխան տարածքի քառակուսի կիլոմետրը հիշեցնելով։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատումից հետո հայկական կողմը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքներ կիրականացնի Հայաստանի սահմաններից ներս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում