ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել» | factor.am

ԱՄՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել» | factor.am

factor.am ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել «բարձր զգոնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով անվտանգության բարդ իրավիճակը»՝ նշելով, որ «Իրանը կամ նրա պրոքսիները կարող են թիրախավորել ամերիկացիներին կամ ԱՄՆ-ի շահերն աշխարհի ցանկացած վայրում»։

Պետք է պատրաստ լինել թռիչքների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի փակումներին և ուղևորափոխադրումների խափանումներին, նշվում է հաղորդագրությունում։

«Իրանի աջակցությունը վայելող հութիները ռազմական գործողություններ են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա, որոնց հետևանքով եղել են քաղաքացիական զոհեր և ուղևորափոխադրումների լուրջ խափանումներ։ Ռազմական գործողությունները կարող են արագորեն ընդլայնվել՝ դուրս գալով այդ անմիջական տարածքի սահմաններից»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն