arm.sputniknews.ru Մի խումբ ակտիվիստներ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ակցիա են անում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ COP17-ի կանաչ գոտու մոտ:
Մասնակիցները հայտարարեցին, որ մի շարք սահմանափակումների են հանդիպել ակցիան անցկացնելու ժամանակ։ Նրանց թույլ չեն տվել պաստառ տեղադրել, քայլել դեպի կապույտ գոտու տարածք և այլն։
Ակտիվիստ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանի խոսքով` կառավարությունը պաշտպանում է Ամուլսարի բացման խայտառակ նախաձեռնությունը, դրա համար էլ իրենց իրավունքները սահմանափակվում են, թեպետ ամբողջ աշխարհում ընդունված է նման համաժողովների անցկացման ժամանակ խաղաղ ակցիաներ իրականացնել, խնդիրների մասին բարձրաձայնել։ Նրա խոսքով՝ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելը կենսական է։
«Չի կարելի երկիրը քանդել բյուջե լցնելու համար։ Բյուջեն էդտեղ ապրող մարդիկ են տալիս, իրենք իրավունք ունեն խմելու ջուր ունենալ, շնչելու օդ ու չհիվանդանալ տարբեր հիվանդություններով՝ քաղցկեղ, բրոնխիտ և այլն»,- հայտարարեց Բարխուդարյանը։
Իրավապաշտպան, բնապահպան Նազելի Վարդանյանը հայտարարեց՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հանքարդյունաբերություն Ջերմուկում։ Նրա խոսքով՝ այս տարի Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեի բյուրոն, Save Amulsar-ի դիմումի համաձայն, որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը Ամուլսարում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում