ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում | factor.am

ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում | factor.am

factor.am ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «կառավարությունում մի շարք կադրային փոփոխությունների առաջարկներ»։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կադրային փոփոխությունները քննարկվել են Միշուստինի և Պուտինի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան, գրում է Meduza-ն։

Միշուստինն առաջարկել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել նաև փոխվարչապետի պաշտոնում։ Սիլուանովն արդեն համատեղել է այդ պաշտոնները 2018-2020 թվականներին։

Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն առաջադրվել է փոխվարչապետի՝ Հեռավորարևելյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Ներկայում փոխվարչապետի՝ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է Յուրի Տրուտնևը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն