Լատվիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը | news.am

Լատվիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրումը | news.am

news.am Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը, հիբրիդային սպառնալիքների ֆոնին, ԵՄ երկրներին կոչ է արել դադարեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ «Գրողը տանի, մի՛ թողեք ռուսներին Եվրոպա»,— Financial Times-ին (FT) տված հարցազրույցում հայտարարել է Կուլբերգսը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն պետք է այս հարցում կոշտ դիրքորոշում որդեգրի, քանի որ Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայում և սպառնում Եվրամիությանը, մինչդեռ որոշ երկրներ շարունակում են վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին՝ նրանցից ստացվող ֆինանսական շահույթի պատճառով։ Կուլբերգսը միաժամանակ շեշտել է, որ Լատվիան «ամեն օր» բախվում է Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքներին և այս տարի սպասում է վերջին հինգ տարիների ընթացքում երկրի սահմանը հատել փորձող միգրանտների ամենամեծ ներհոսքին։

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան ավանդաբար այն երկրների շարքում են, որոնք ամենաշատ շենգենյան վիզաներն են տրամադրում Ռուսաստանի քաղաքացիներին, հիշեցնում է FT-ն։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ նրանց բաժին է ընկնում 2025 թվականին ռուսաստանցիներին տրված ավելի քան 600 հազար վիզաների մոտ 70%-ը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության խստացման հարցը։ «Անկասկած, մենք դեռևս ունենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն՝ մասնավորապես ինչպես անձնական, այնպես էլ գործնական այցերով Եվրամիություն մուտքը սահմանափակելու համար»,- նշել է Մերցը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն