azatutyun.am Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան, որտեղ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկելու է Պարսից ծոցի գոտում լարվածության ապաէսկալացմանն ուղղված քայլերը, հաղորդում է ТАСС-ը:
Լավրովին ընդունելու է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իրանում հանդիպումների ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը նշանակալի ուշադրություն է հատկացնելու նաև երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդման գործնական քայլերին, նշում է ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը: