Անկարգությունները արդեն գրեթե քաոսի են վերածվել. Պեսկովը` Եվրոպայում սկսված ճգնաժամի մասին | arm.sputniknews.ru

Անկարգությունները արդեն գրեթե քաոսի են վերածվել. Պեսկովը` Եվրոպայում սկսված ճգնաժամի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruԵվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող անկարգությունները գրեթե քաոսի են վերածվել, ինչը վկայում է մեծ ճգնաժամի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դժվար է ասել՝ ճգնաժամը համակարգային է, թե ոչ, սակայն արդեն ակնհայտ է, որ դա մեծ ճգնաժամ է։ Դրանք Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում քաոսի եզրին հասած անկարգություններ են… Ինչպես տեսնում ենք, այդ ամենը տարածվել է նաև դեպի Իտալիա։ Այլ երկրների վրա է սկսում տարածվել։ Այստեղ, իհարկե, ճգնաժամի նշաններ ենք տեսնում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունենում գնաճի և իշխանությունների սոցիալական քաղաքականության նկատմամբ դժգոհության ֆոնին։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 550 հազար մարդ, արհմիությունները ցուցարարների թիվը 800 հազար են գնահատել։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, թալանվել ու հրկիզվել են խանութներ ու այլ շինություններ, այդ թվում՝ պատմական-մշակութային: Անկարգությունների ֆոնին ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել, սակայն նախագահ Մակրոնն այն չի ընդունել։ Ինքը՝ Մակրոնը, ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ ցուցարարների ձայնը պետք է լսելի լինի։

Ֆրանսիայից հետո կենսամակարդակի թանկացման, վառելիքի գների աճի ու բարձր հարկերի դեմ բողոքի ցույցեր սկսվեցին Իտալիայում և Ալբանիայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն