Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը | news.am

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը | news.am

news.am Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Թեհրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ Դրա մասին ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով Դուշանբեում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС-ը։

«Եվրասիական տնտեսական միությունն այսօր ընդլայնում է իր փոխգործակցությունը գլոբալ Հարավի երկրների հետ։ Ինչպես գիտեք, մենք ընդլայնում ենք ազատ առևտրի մասին համաձայնագրերի ցանցը, մասնավորապես նաև Իրանի հետ։ Այդ թեմային այսօր ևս բավական ժամանակ է հատկացվել, որովհետև, իսկապես, ազատ առևտրի մասին համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս զգալի չափով հանել այն խնդիրները, որոնք կարող էին լինել, եթե այդ համաձայնագիրը չլիներ»,- ասել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն