Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր | factor.am

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։

«Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում, ընդգծվել է մեկ իրավասության կենտրոնի ստեղծումը` առաջարկելով ակտիվների կառավարումը մեկ տեղում։

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները: Ընդգծվել է նաև պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն