azatutyun.am Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում կընդգրկվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Այն նախ կքննարկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ այս չորեքշաբթի: Ազգային ժողովի հերթական նիստերը կմեկնարկեն հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին:
Ավելի վաղ կառավարությունն էր հաստատել համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին մի քանի ժամ քննելով որոշեց, որ փաստաթուղթը հակասություններ չունի Հայաստանի Սահմանադրության հետ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում