Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան | factor.am

Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան | factor.am

factor.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգիչները ենթարկվել են հաքերային հարձակման։

«Վարակումները եղել են Windows համակարգիչների դեմ, բայց նաև թիրախավորվել են հեռախոսներ։ Դեռ հասկանալի չէ՝ հեռախոսների վերաբերյալ հավաքագրվե՞լ է խորացված տեղեկատվություն․ կարելի է ենթադրել, որ դա էլ օգտագործվելու է ուրիշ տիպի հարձակումների մեջ»,- մանրամասներ է ներկայացնում CyberHUB.am-ի համահիմնադիր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայաստանյան պետական կառույցների նկատմամբ հաքերային հարձակումը հայտնաբերել է կանադական Citizen Lab-ը։ Այն բացահայտել է վնասակար ծրագրի աշխատանքի մեխանիզմը։

«Իրենք գործարքի մեջ են մտել մի գովազդային ցանցի հետ։ Դա շատ տարածված բան է, երբ կայքն իր մոտ դնում է գովազդային ցանցի ծրագիրը, իսկ գովազդային ցանցը գովազդ է դնում ու ցուցադրում կայքերի վրա, կայքն էլ դրանից ստանում է տոկոս։ Ու այս գովազդային մեծ ընկերությունը, փաստացի, մտել է գործարքի մեջ «Candiru»-ի հետ և գովազդի միջոցով մարդկանց վարակել»,- նշում է Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ վարակումները կատարվել են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ թիրախային։ Դրանք ուղղված են կոնկրետ անձանց և կազմակերպությունների։

«Հարձակումները եղել են շատ զանգվածային․ Հայաստանում ամենաշատն օգտագործվել է mamul.am կայքը։ Ուզում եմ անպայման նշել, որ բացարձակ չմտածեք, թե այդ կայքն ինչ-որ ձևով ներգրավված է, մեղավոր է և այլն․ պարզապես իրենց մոտ են տեղադրված եղել այդ գովազդային ցանցի բաներները։ Մոտ 1 միլիոն անգամ ցուցադրվել են գովազդները, որից 100,000-ը գնահատվում են որպես թիրախային, հարձակվողական տվյալ հավաքող կամ հարձակողական ցուցադրումներ»,- շեշտում է փորձագետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն