Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա | factor.am

Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա | factor.am

factor.am Թուրքիան հասանելիություն է ստացել համաշխարհային շուկաներ մատակարարվող ռուսական դիզելային վառելիքի մի մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ չհրապարակելով մատակարարման ծավալը կամ ժամանակացույցը, գրում է Turkish Minute-ը։

Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայրաքթարը պայմանավորվածությունը կարևոր է համարել Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, հաղորդում է Reuters-ը։

«Վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ, երբ բախվել էր այս խնդրին։ Այժմ նրանք Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մեր վարած բանակցությունների արդյունքում այդ վառելիքի մի մասը կստանանք Թուրքիայում»,- ասել է նա։

Համաձայնագիրը քննադատության ալիք է բարձրացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, եվրոպացի պաշտոնյաների և նույնիսկ Թրամփի Հանրապետական կուսակցության որոշ անդամների շրջանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն