Ռուբիոն Ուզբեկստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի և հանքանյութերի արդյունահանման ոլորտների համագործակցության հեռանկարները | shantnews.am

Ռուբիոն Ուզբեկստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի և հանքանյութերի արդյունահանման ոլորտների համագործակցության հեռանկարները | shantnews.am

shantnews.am Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովը քննարկել են Վաշինգտոնի և Տաշքենդի միջև համագործակցության հեռանկարները միջուկային էներգետիկայի, տիեզերքի ուսումնասիրության և կարևորագույն հանքանյութերի արդյունահանման ոլորտներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության խորացման ուղիները՝ G20-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Ռուբիոն ողջունել է Ուզբեկստանի հետաքրքրությունը ԱՄՆ-ի քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ: Կողմերը դիտարկել են տիեզերական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ընդլայնել Վաշինգտոնի և Տաշքենդի միջև փոխգործակցությունը կարևորագույն հանքանյութերի արդյունահանման ոլորտում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն