Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին ու բազաներին | shantnews.am

Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին ու բազաներին | shantnews.am

shantnews.am Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները վերջին 48 ժամում մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքին՝ թիրախավորելով «Saudi Aramco» նավթագազային ընկերության օբյեկտները, օդանավակայաններն ու ռազմական բազաները։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերը վերջին 48 ժամում իրականացրել են վեց ռազմական գործողություն՝ կիրառելով մեծ թվով բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Սարիայի խոսքով՝ հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի արևմուտքում՝ Յանբու քաղաքում գտնվող «Saudi Aramco»-ի օբյեկտներին, ինչպես նաև երկրի արևելքում գտնվող Շայբա նավթահանքին։ Նրա պնդմամբ՝ հարվածներից հետո հրդեհներ են բռնկվել։

Հութիները նաև պնդում են, որ թիրախավորել են Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը, Աբհա քաղաքի օդանավակայանը, երկրի հարավում՝ Խամիս Մուշայթում գտնվող ավիաբազան, ինչպես նաև ռազմածովային ճամբարն ու ռադիոտեղորոշիչ կայանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն