Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել Բանգլադեշի երկու քաղաքացու՝ Մեքքայի մզկիթում «անպարկեշտ գործողությունների» համար | news.am

Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել Բանգլադեշի երկու քաղաքացու՝ Մեքքայի մզկիթում «անպարկեշտ գործողությունների» համար | news.am

news.am Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել Բանգլադեշի երկու քաղաքացիների՝ տղամարդու և կնոջ, որոնք դատապարտվել էին մահմեդականների համար սուրբ Մեքքա քաղաքի մզկիթներից մեկում «անպարկեշտ գործողությունների» համար, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Բանգլադեշում հայտարարել են, որ դատավճիռների ի կատար ածման մասին ծանուցում չեն ստացել և սաուդյան կողմից մանրամասն տեղեկություններ են պահանջել։

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ մահապատիժները կատարվել են չորեքշաբթի, երբ բարձրագույն դատական ատյանը մահվան դատավճիռները թողել էր ուժի մեջ, իսկ թագավորական հրամանագիրը թույլ էր տվել դրանց ի կատար ածումը։

Նախարարությունում որոշումը բացատրել են դատապարտյալների գործողությունների «ծանրությամբ և լրջությամբ, որոնք խախտել են ինչպես ժամանակի, այնպես էլ վայրի անձեռնմխելիությունը»՝ չմանրամասնելով տեղի ունեցածի հանգամանքները։

Բանգլադեշի ԱԳՆ ներկայացուցիչ Շամա Օբայդը հայտնել է, որ գերատեսչությունը սաուդյան իշխանություններին նամակ է ուղարկել՝ «մանրամասն տեղեկություններ» պահանջելով։

Բացի դրանից, շաբաթ օրը Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել իր հինգ քաղաքացիների, որոնք դատապարտվել էին ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով, հայտնել են թագավորության ՆԳՆ-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն