ՏԻՄ ընտրություններ․ հին թեկնածուները՝ նոր քաղաքական դասավորությամբ
ՏԻՄ ընտրություններ․ հին թեկնածուները՝ նոր քաղաքական դասավորությամբ

ՏԻՄ ընտրություններ. հին թեկնածուները՝ նոր քաղաքական դասավորությամբ

2026թ․ հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ համայնքներում 17 քաղաքական ուժերի 46 ընտրական ցուցակներում առաջադրվել է 1638 թեկնածու։ «Ինֆոքոմի» հաշվարկով՝ նրանցից 503-ը՝ 31,4%-ը, ավագանու անդամի թեկնածու է եղել նաև նույն համայնքներում նախորդ ՏԻՄ ընտրություններում։ Սակայն նրանց մի մասը փոխել է ընտրական ցուցակը կամ կուսակցական պատկանելությունը։

Նախորդ ընտրությունների համեմատ՝ այլ քաղաքական ուժի ընտրական ցուցակում ընգրկվել է 123 թեկնածու։

2021թ․ ՏԻՄ ընտրություններում (Լոռի Բերդ, Գյուլագարակ համայնքները՝ 2022թ․) կուսակցական պատկանելություն ունեցող թեկնածուներից 62-ը փոխել է կուսակցությունը․ նախկինում նրանք ներկայացրել են 20 կուսակցություն, այժմ՝ 11 կուսակցություն։

20 թեկնածուներ շարունակում են մնալ անկուսակցական, սակայն ընդգրկվել են այլ քաղաքական ուժի ընտրական ցուցակում։ 24 թեկնածուներ փոխել են ընտրական ցուցակը՝ կուսակցականից անկուսակցական դառնալով, 17-ը՝ անկուսակցականից՝ կուսակցական։

Եվս 25 թեկնածուներ, որոնք 2021թ․ անկուսակցական էին, այս անգամ նույն քաղաքական ուժի ցուցակում առաջադրվել են որպես կուսակցականներ, 24-ը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից, 1-ը՝ «Ապրելու երկիր»-ի անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3 անդամներ 2026-ին առաջադրվել են նույն քաղաքական ուժի ցուցակում որպես անկուսակցական թեկնածուներ։

Ընտրական ցուցակը կամ կուսակցական պատկանելությունը փոխած թեկնածուների թվով առաջատարը Գորիսն է՝ 21 թեկնածու։ Նրան հաջորդում են Գավառը, Արթիկն ու Վարդենիսը։ 

 

Թողնել մեկնաբանություն