news.am Գազի գնի փոփոխությունը կարող է 5-7% կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին հոկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ զեկույցին։
Նա գազի հնարավոր թանկացումն անցանկալի է որակել։
«Ընդ որում՝ դրա արդյունքում որևէ անելանելի իրավիճակ չի ստեղծվի, որից ելք չկարողանանք գտնել։ Բայց դա խիստ անցանկալի է։ Մատակարարվող գազի գնային տարբերության համար մենք այսպես թե այնպես վճարել ենք կամ վճարում ենք։ Գազի գնի բարձրացումը ցանկալի չէ, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում շուկայական գներով գազ գնելը պետք է տրամաբանական դառնա։ Հարմարվելու միջոցով մենք պետք է հասնենք այդ կետին»,- նշել է Պապոյանը։
Ըստ ԵԱՏՄ զեկույցի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար գազի ներմուծման արժեքը կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոնից հասնելով 657,5 միլիոն դոլարի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում