Կառավարությունը որոշում է ընդունել արտահանողներին աջակցության միջոցների վերաբերյալ | news.am

Կառավարությունը որոշում է ընդունել արտահանողներին աջակցության միջոցների վերաբերյալ | news.am

news.am Կփոխհատուցվեն մրգի, բանջարեղենի, ծաղիկների, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և մրգային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չրերի, տոմատի մածուկի, ինչպես նաև իշխանի ու թառափի արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։

Որոշումը պայմանավորված է արտահանման աջակցության միջոցառումների կիրառման արդյունքում սեպտեմբերին առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ՝ միջոցառման շրջանակում հունիս-օգոստոս ամիսների փոխհատուցման 163 հայտ է ներկայացվել՝ 4 507 410 դրամ ընդհանուր գումարով։ Դրանցից 4 061 648 դրամն արդեն վճարվել է, իսկ մնացած 445 762 դրամը գտնվում է քննարկման փուլում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն