Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև

Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև

Դատարանը հերքել էր Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա նշանակում է, որ 5-ի մասով պետք է բերվեին հավելյալ տվյալներ, ինչը ներկայումս մենք չունենք։

Փողերի լվացման դրվագը համակարգային խնդիր ունի այն մասով, որ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից, պետական իրավունքի տեսանկյունից, փողերի լվացումը առանց նախնական հանցանքի չի կարող դրսևորվել։

Միջնորդությունը քննարկվում է խոչընդոտի համատեքստում, ինչը չի կարող պատշաճ հիմնավորում լինել, որովհետև վերաբերելի իրադարձությունները եղել են 2001, 2006, 2009 թթ․։ Մեղսագրված արարքներից բխում են հիմնական փաստաթղթեր, գործարքներն են վեճի առարկա դառնում, կարծում եմ՝ օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին իրատեսական չէ»,- նշել է Կոչուբաևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն