factor.am Եմենի հութիները հայտարարել են, որ մի շարք հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության շարունակական աճի ֆոնին, գրում է Al Jazeera-ն։
Հաղորդվում է, որ թիրախավորվել են Էր Ռիադում գտնվող Պաշտպանության նախարարության շենքը, Յանբու քաղաքում՝ Saudi Aramco-ի օբյեկտները, Աբհայի միջազգային օդանավակայանը և Դամամի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանը։
Սաուդյան Արաբիայի իշխանությունների տվյալներով՝ Դամամի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ հարձակումներն իրականացվել են վերջին 48 ժամվա ընթացքում։
Միաժամանակ, Կատարն ու ԱՄԷ-ն առանձին հայտարարություններ են տարածել չորեքշաբթի Եմենի հութիների խմբավորման կողմից Սաուդյան Արաբիայի Ֆահդ թագավորի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում