Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի վաղը | azatutyun.am

Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի վաղը | azatutyun.am

azatutyun.am Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունն ավարտվեց: Մեղադրողները պնդել են, որ Հայաստանի երկրորդ նախագահի ավագ որդին ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, և առաջարկել են կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։

Վաղը դատարանը կհրապարակի որոշումը։

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորված է նաև Սեդրակ Քոչարյանը։ Նրանք կալանքի տակ են արդեն երկու ամիս:

Քոչարյանները մեղքը չեն ընդունում, գործը քաղաքական հետապնդում են համարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն