armenpress.am ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն մուտքը և խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
«Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Օլեշկին առաջնագծում գտնվող պատերազմական քաղաք է, որը աղետի եզրին է», – հայտարարել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ քաղաքում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք հրատապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն։
ԱՄՆ առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները սահմանելու համար։ Ըստ հաղորդագրության՝ առաջին տիկինը երկու երկրի հետ նախաձեռնել է քննարկումներ և կողմերի միջև համաձայնություն է ապահովել համաձայնագրի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում