Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել | factor.am

Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել

Երևանի Սարյան փողոցում՝ նախկինում ապօրինի շինություն զբաղեցրած տարածքում, բացվել է «Ecostation» փոքրիկ այգին, որտեղ ներկայացված է Հայաստանի բնության բազմազանությունը։ Այս մասին հայտնում են Քաղաքապետարանից։

«Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։

COP17-ի համար ստեղծված այս յուրահատուկ հանրային տարածքում, Երևանի սրտում միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար։

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «Ջերմուկ Գրուպ» ընկերության, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն