Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել | factor.am

Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել | factor.am

factor.am Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում այսօր ավտոմեքենայից կրակոցներ արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հաստատել են տեղական իշխանությունները, գրում է DW-ն։

Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։

«Անձն իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել իր ճանապարհին հանդիպած մի քանի մարդկանց ուղղությամբ»,- սոցիալական ցանցերում գրել է Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեհը։

Ավելի ուշ նա ֆրանսիական BFM TV-ին հայտնել է, որ կրակոցների վայրերից մեկը մանկական խաղահրապարակն է եղել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն