news.am Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 48 օտարերկրացի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ձերբակալվածների թվում են Թուրքիայի, Կուբայի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Վիետնամի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ, հայտնել են ՆԳՆ-ից։
Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերել են ռեստորաններում, հյուրանոցներում և այլ հաստատություններում իրականացված միգրացիոն ստուգումների արդյունքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում