news.am Ուրախ էի զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դրա մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Քննարկել ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։ Բարձր եմ գնահատում նրա դրական տրամադրվածությունը»,- նշել է նա։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը գոհունակությամբ հիշել է Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումն ու դրա ընթացքում անցկացված կարծիքների փոխանակումը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի շուրջ հանգամանալից մտքերի փոխանակում, ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։