azatutyun.am Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը։
Դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունները՝ համաձայնելով նրանց հիմնավորմանը, որ ազատության մեջ Քոչարյանները կարող են խոչընդոտել գործի քննությանը։
Նախկին նախագահն ու նրա որդին մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Երկուսն էլ արդեն երկու ամիս կալանքի տակ են։
Քոչարյանները մեղքը չեն ընդունում և իրենց նկատմամբ հարուցված գործը քաղաքական հետապնդում են համարում։