Ստեփանավանի թիվ 25/9 ընտրական տեղամասում կահավորումը որոշ հարցեր է առաջացնում. քվեախցիկները տեղադրված են այնպես, որ դրանց հետեւում կա դուռ եւ լվացարանների համար նախատեսված փոքր միջանցք։ Ընդ որում` դուռն ի սկզբանե կնքված չէր, սակայն բանալիով փակ էր։
«Ինֆոքոմի» թղթակիցը տեղամասի հանձնաժողովի նախագահից հետաքրքրվե՞ց՝ ինչով է պայմանավորված նման կահավորումը, արդյո՞ք դուռը կնքելու եւ միջանցքը փակելու կարիք չկա։
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ տեղամասի համար իրենց այս սենյակն է տրամադրվել, եւ այն կահավորվել է հնարավորինս պատշաճ, օրինակ՝ լուսամուտը կտորով է փակ, դուռը՝ բանալիով։ Նա նշեց, որ տարածքը տեսահսկվում է եւ տեսանելի է ԿԸՀ-ի համար, եւ իրենց խնդրի մասին չեն հայտնել։ Այնուամենայնիվ, մեր հարցադրումից հետո հանձնաժողովի նախագահը կնքված ու ստորագրված թղթով փակեց դուռը և կպչուն ժապավենով փակեց միջանցքի մուտքերը։ Միաժամանակ նշենք, որ լվացարանի միջանցքը փակելու տարբերակները շատ չեն։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ հսկում են, որ այդ տարածք որեւէ մեկը մուտք չունենա։

