Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում դրոշմանիշերի հետ կապված խնդիր կա. դրանց կեսի դեպքում արտաքին թաղանթը առանձնանում է դրոշմից։ Հանձնաժողովի անդամներն ի սկզբանե փորձել են հարցը լուծել սոսնձով, սակայն, ինչպես «Ինֆոքոմին» հայտնեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Դավիթավյանը, ցուցում են ստացել խնդիր ունեցող դրոշմանիշերն ուղղակի առանձնացնել՝ առանց քվեաթերթիկներին փակցնելու փորձի։
Այս մասին գրանցամատյանում արձանագրություն չկա. ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ բանն այն է, որ խնդիրը միայն այստեղ չէ, եւս երկու տեղամասից ունեն նմանատիպ տեղեկություն, ցուցվել են պարզապես հավաքել խոտանների հատվածում։
Ագարակ բնակավայրի 25/16 ընտրատեղամասում ևս բարձրաձայնում են նույն խնդրի մասին։ «Ինֆոքոմի» թղթակցին ընտրատեղամասում հայտնել են, որ եթե դրոշմանիշները վնասվեն, ԿԸՀ-ին տեղյակ կպահեն, կհաշվեն ու համապատասխան քանակով հետ կուղարկեն։