azatutyun.am Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ կյանքի որակի վատթարացման։ Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն երեկ ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։
Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT), իր հերթին, ցուցարարների թիվը գնահատում է 800 հազար, այդ թվում՝ 250 հազար մարդ մայրաքաղաքում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 1000 մարդ։
«Ակնհայտ է, որ այս թիվը կավելանա, երբ ամփոփենք արդյունքները։ Հոկտեմբերի 17-ին, նույն ժամին, մենք ունեցել էինք 385 ձերբակալություն», – ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում