Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասի գրանցամատյանում նշում կա, ըստ որի՝ ընտրողը քվեախցիկից դուրս է եկել՝ առանց անհատական կտրոնը իր հետ վերցնելու, այդ իրավիճակում նրա քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք է փակցվել, բայց մինչեւ քվեատուփ գցելը՝ նրան հորդորել են գտնել կտրոնը։ Կտրոնը գտնելուց հետո անձը նորից է մոտեցել կնիքը փակցնելու, ստացվել է՝ երկու դրոշմանիշ է եղել նրա ծրարի վրա, եւ այն հայտնվել է քվեատուփի մեջ։ Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ այդ քվեն հաշվարկի ժամանակ ամենայն հավանականությամբ անվավեր կհամարվի։
Այս տեղամասում շարժը բավական ակտիվ է, սենյակը՝ բազմամարդ։ Հանձնաժողովի նախագահին հեշտ չէ իրավիճակը անընդհատ վերահսկելը։ Տեղամասում ընտրելու իրավունք ունի 1412 բնակիչ, նրանցից 204-ը ժամը 11-ի դրությամբ մասնակցել է քվեարկությանը։