ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել | armenpress.am

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխման հարցերին նվիրված աշխատաժողովին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն աշխատաժողովի ընթացքում ելույթ է ունեցել՝ շեշտելով, որ Նագոյայի արձանագրությանը Հայաստանի միանալուց հետո երկրի առաջնահերթությունը ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացումն է՝ գենետիկական ռեսուրսների պատասխանատու օգտագործումն ու տեղական համայնքների ավանդական գիտելիքների արժևորումն ապահովելու համար։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է արձանագրության իրականացման ազգային ճանապարհային քարտեզի մշակմանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակումը, միջազգային փորձն ու գործընկերների աջակցությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն