Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել | factor.am

Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել

Հոկտեմբերի 25-ի գիշերը՝ ժամը 1։35-ին, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները Սարյան փողոցում գողության կասկածանքով ձերբակալել են 28-ամյա տղամարդու։ Ըստ նախնական տվյալների՝ նա փորձել է կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել անձնական իրերով երկու պայուսակ, սակայն գողությունն ավարտին չի հասցրել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Նախնական տվյալներով՝ նա Սարյան փողոցի հասցեներից մեկում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է երկու պայուսակ՝ անձնական իրերով։ Սակայն գողությունն ավարտին չի հասցրել, շրջիկ ծառայություն իրականացնող գվարդիայի ծառայողների կողմից ձերբակալվել է։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն