Արաքսում ՔՊ-ի թեկնածու վարչական ղեկավարը ընտրության օրը բացել է նստավայրի դուռը | hetq.am

Արաքսում ՔՊ-ի թեկնածու վարչական ղեկավարը ընտրության օրը բացել է նստավայրի դուռը | hetq.am

hetq.am Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում են ավագանու ընտրություններ։ Մինչ ընտրողները քվեարկում էին Արտիմետ բնակավայրի թիվ 15/4 ընտրատեղամասում, դրա դիմաց գտնվող վարչական ղեկավարի նստավայրում էր նաև վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու է։

Միրզախանյանը նստավայրի դիմաց շփվում էր ընտրողների հետ։ Քվեարկությունից առաջ և հետո մարդիկ մոտենում էին նրան ու զրուցում։ Վարչական ղեկավարը նաև հեռախոսազանգերով հրահանգներ էր տալիս։

Հարցրինք Հ. Միրզախանյանին, թե ինչու է ընտրության՝ ոչ աշխատանքային օրը բացել վարչական ղեկավարի նստավայրը և ինչու է ինքն այնտեղ գտնվում։

Նրա խոսքով՝ գրասենյակը բացել է, որպեսզի հասարակական կարգը պահպանող ոստիկաններին հանգստի սենյակ տրամադրի։ Իսկ տարածքում մնալու պատճառը, նրա պնդմամբ, հնարավոր միջադեպերը կանխելն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն