news.am Շաբաթ օրը Միլանում, Հռոմում և Թուրինում հազարավոր երիտասարդներ դուրս էին եկել բողոքի ցույցերի։ Իշխանությունները փողոցներ էին հանելն ոստիկանության և զինվորական ուժեղացված ստորաբաժանումներ՝ ձգտելով թույլ չտալ անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների և թալանների կրկնությունը։ Միլանում ցույցը խաղաղ է անցել, սակայն Հռոմում և Թուրինում ցուցարարարների և ոստիկանության կարճատև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը։
Միլանում հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ։ Ցույցի մեկնարկից առաջ շքեղ բրենդների խանութներն իրենց ցուցափեղկերը փակել էին պաշտպանիչ վահաններով, իսկ քաղաքում տեղակայվել էին լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ։ Օրվա ավարտին առևտրային կետերի մեծ մասը վերսկսել էր աշխատանքը։ Միևնույն ժամանակ Apple-ի խանութը փակ էր մնացել։
Ակցիայի մասնակիցները վիրավորական կարգախոսներ էին վանկարկում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին և կրում էին «Ոչ պետական ստին» գրությամբ պաստառներ։ Որոշ ցուցարարներ գոմաղբ էին լցրել իտալական էներգետիկ կարգավորողի շենքի մոտ և այրել էին էլեկտրաէներգիայի խորհրդանշական մեծացված հաշիվը։
Մելոնին հայտարարել է անվտանգության լրացուցիչ միջոցների մասին, ներառյալ՝ ևս 500 զինծառայողի ուղարկումը Միլան և անչափահասների համար պատիժների խստացումը։ Ոստիկանության տվյալներով, դեռահասները նախորդ անկարգությունների մասնակիցների զգալի մասն էին կազմում։ Շաբաթ օրը իրավապահները կանխարգելիչ կարգով ձերբակալել են մի քանի անչափահասների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում