Ստեփանավան համայնքի 25/17 ընտրատեղամասում (Յաղդան բնակավայրում) ըստ գրանցամատյանի՝ 12:30-ի դրությամբ տեղամասում գտնվել է ՔՊ երեք վստահված անձ։
Գրանցամատյանից նաև երևում է, որ միևնույն ժամանակ տեղամասում գրանցված են եղել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Գործարար» կուսակցության մեկից ավելի վստահված անձիք:
«Ինֆոքոմի» թղթակցի հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի քարտուղար Անուշ Մուրադյանը պատասխանեց, որ փաստացի նրանք տեղամասի ներսում չեն, պարզապես տարածքում են, «գնում-գալիս են» , միմյանց փոխարինում են, այդ պատճառով էլ ելքի ժամը նշված չէ։
Նշենք, որ տեղամասի տարածքը չափազանց փոքր է, և ցանկության դեպքում էլ այդ քանակությամբ մարդիկ տեղամասի ներսում չէին տեղավորվի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու վստահված անձ նույն ժամին ներկա են եղել նաև 33/05 ընտրատեղամասում։
