Թուրքիան ավարտել է Հայաստանի սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը | news.am

Թուրքիան ավարտել է Հայաստանի սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը | news.am

news.am Թուրքիան ավարտել է Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային ընթացակարգը։ Աշխատանքների իրականացման պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 28-ին, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, տեղեկացնում է Anadolu-ն։

Թուրքական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրության շրջանակներում վերականգնողական աշխատանքներն իրականացվելու են համատեղ հանձնաժողովի համակարգմամբ։

Կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Կարսի նահանգի միջնադարյան Անի քաղաքի տարածքում։ Ըստ նախարարի, կամուրջը կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի վրա, և ծառայել է որպես կարևոր առևտրային անցում Արևելքի և Արևմուտքի միջև։

Սկզբնապես կամուրջն ունեցել է մոտ 80 մետր երկարություն և 8 մետր լայնություն, սակայն դրա գլխավոր կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին։ Մինչև օրս պահպանվել են միայն կառույցի հենարանները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն