Լևոն Վահրադյանը խոսել է թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին

Լևոն Վահրադյանը խոսել է թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին | factor.am

factor.am Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունից առաջադրված 42-ամյա Լևոն Վահրադյանը հայտարարել է ընտրատեղամասերում արձանագրված բազմաթիվ խախտումների, կուտակումների և ուղղորդված քվեարկությունների մասին։

«Տեղամասեր կան, նույնիսկ ինչ-որ մեկը հեռախոսով ականջին դրած ֆռում է, ման է գալիս ու ասում է՝ «Ընտրեք համար այսինչին»։ Ու հարցնում են՝ «Ի՞նչ եք այստեղ անում», ասում է՝ «Ես ազատ մարդ եմ»»,- նշել է Վահրադյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքեր գրանցվել են Լուսակերտում, ինչպես նաև Արթիկի թիվ 5 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։

Ըստ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի՝ իշխող ուժը մի շարք տեղամասերում ներսում ունեցել է մեկից ավելի վստահված անձինք, որոնք «պասերով» աշխատել են դրսի ներկայացուցիչների հետ։ «Բազմաթիվ տեղամասերից ահազանգ կա, որ երկու վստահված անձով են ներսում․ այսպես ասած՝ «պասերով», ներսից դուրս, դրսից ներս․․․

Հաստատ մեզ միանգամից չեն թողնի այդպես երկու վստահված անձ ունենանք, արդեն պարզ է, թե որ քաղաքական ուժն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նախօրեին իր թիմակիցների բերման ենթարկվելուն՝ Լևոն Վահրադյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 5 անձ։ Նրա պնդմամբ՝ պատճառը եղել է անհիմն ձայնագրությունը, որտեղ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը ընդամենը դեղորայք է փոխանցել իր տարեց հարևանուհուն։

«Մեծ, տարեց կինը՝ Ալվարդ տատը, իր 20-25 տարվա հարևանն է․ դեղ է խնդրել, տարել է, քանի որ իր տղան դուրսն է․․․ Այդ անհիմն բանով մեզ շաբաթ օրը կազմակերպչական աշխատանքներից հեռու պահեցին»,- ընդգծել է Վահրադյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել էր դատարանին՝ Զեփյուռ Աբգարյանին կալանավորելու համար, սակայն դատավորը մերժել է կալանքի միջնորդությունը՝ փաստերի բացակայության պատճառով։

«Փաստեր չկային որպես այդպիսին, և, ի պատիվ դատական համակարգի, տվյալ դատավորը արդարությունը պահեց»,- ասել է 42-ամյա թեկնածուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն