ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է ընտրական հանձնաժողովի անդամներին․ Արթուր Սաքունց

ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է ընտրական հանձնաժողովի անդամներին․ Արթուր Սաքունց

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամները լավ չեն տիրապետում իրենց գործառույթներին։

Մասնավորապես, նրա խոսքով՝ Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքը՝ ուղղորդելով և հուշումներ տալով, ինչպես նաև սպառնալիքներ հնչեցնելով հանձնաժողովի անդամների հասցեին։ Նա, մասնավորապես, ասել է՝ «Ընտրություններից հետո կյանք կա», «Աչքիցս ընկել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Սաքունցի խոսքով՝ իրենք գիտեն տվյալ վստահված անձի անունը։ Վերջինս սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին։

Սաքունցը նշել է, որ Մեղրաձորի 26/07 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազորված ներկայացուցչին գրանցել են վստահված անձանց համար նախատեսված վայրում՝ գրանցամատյանում, և նա վստահված անձի հետ ներկա է եղել ընտրատեղամասում։

Նկատվել է նաև, որ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծառայողական մեքենայով ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելը։ Արթուր Սաքունցի խոսքով՝ հնարավոր է՝ քաղաքացին իսկապես տեղաշարժման խնդիր է ունեցել և աջակցության կարիք է զգացել, սակայն անհրաժեշտ է պարզել, թե ինչ հանգամանքներում է կազմակերպվել տեղափոխումը, արդյոք նախապես ճշտվել է քաղաքացու կարիքը, և ինչ հիմքով են պարեկները կատարել այդ գործողությունը։

Սաքունցը նշել է, որ հայտնի է ծառայողական մեքենայի պետհամարանիշը, և հարցը կբարձրացվի՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն